Երևանում կայացել է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան

«Մոսկվա» կինոթատրոնում  հունիսի 18-ին կայացել է  Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ 60 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմում ռեժիսորն առանց խոսքերի՝ բնության ամենատարբեր երեւույթների պատկերների միջոցով փոխացում է մեզ շրջապատող աշխարհի տիեզերական ուժը։ Ֆիլմում բառերին փոխարինում է երաժշտությունը՝ Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի ու Համասյանի հնչյուններով։
«Բնություն» ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ։ Վավերագրության առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2020 թ-ին՝ Փարիզում։ Փելեշյանը ֆիլմի շուրջ աշխատել է 15 տարի։
«Ինձ առաջարկեցին անել ֆիլմ բնության աղետների մասին, նրանք տեսել էին իմ ֆիլմը տիեզերքի մասին, որտեղ տեխնիկական կատաստրոֆաներ էին, և ուզում էին՝ նմանատիպ մի ֆիլմ ստեղծվեր, և մենք այն արեցինք։ Ֆիլմի շուրջ սկսեցինք աշխատել Փարիզում․․․»,-ասում է ռեժիսորը։ Փելեշյանի խոսքով՝ «Այն, ինչ տեսնում ենք ֆիլմում, լսում ենք այն, ինչ լսում ենք ու տեսնում ենք»։
«Բնությունն» արդեն ցուցադրվել է աշխարհի մի շարք վայրերում՝ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Հարավային Կորեայում։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որն անցել է բազմամարդ դահլիճում, հնարավոր է դարձել «Հայաստան համահայակական հիմնադրամի» և «ArLeAM» ընկերության շնորհիվ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email