Քենդալ Ջենները՝ Chanel նորաձևության տան նոր գովազդում

Ամերիկացի սուպերմոդել, հեռուստատեսային ռեալիթի շոուի-աստղ Քենդալ Ջենները նկարահանվել է կիսամերկ ՝ ֆրանսիական Chanel նորաձևության տան գովազդային արշավում:
Այս մասին տեղեկացնում է DailyMail-ից:

Լուսանկարներում 24-ամյա Քենդալը կիսամերկ է՝ Chanel-ի թափանցիկ ձեռնոցով: Ինչպես հայտնում է DailyMail-ը՝ ֆոտոսեսիայի գրավիչ կադրերը կհրապարակվեն Chaos SixtyNine պաստառների բացառիկ համարում: Իսկ նկարահանումներն իրականացրել են նորաձևության հայտնի լուսանկարիչներ Լուիջին և Յանգոն:
Մոդելը նկարահանման ընթացքից հոլովակ և լուսանկարներ  է հրապարակել, որոնք հավաքել են ավելի քան 2,7 միլիոն դիտում և 3,8 հազար մեկնաբանություն:

Facebook
Twitter
Telegram
Print
Email