Քիմ Քարդաշյանը աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի կրած կախազարդ խաչը

Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը Լոնդոնի Sotheby’s աճուրդից  գնել է կախազարդ խաչը , որը կրել է Ուելսի արքայադուստր Դիանան : Այս մասին  տեղեկանում ենք Harpers bazaar պարբերականից:

1920-ականներին Garrard ոսկերչական ընկերության կողմից ստեղծված ամեթիստե կախազարդն աճուրդով վաճառվել է իր նախնական գնահատումից կրկնապատիկ բարձր գնով։
Դիանան այս կախազարդով հանրությանն է ներկայացել 1987 թ. հոկտեմբերին Լոնդոնում կայացած բարեգործական երեկոյին, որը նվիրված էր  հղի կանանց իրավունքների պաշտպանությանը։ 42-ամյա Քիմ Քարդաշյանը նախկինում ևս հետաքրքրություն է ցուցաբերել պատմական նշանակություն ունեցող նորաձևության իրերի նկատմամբ՝ 2022թ-ի Met Gala-ին ներկայանալով Մերիլին Մոնրոյի զգեստով: Նա աճուրդից  կախազարդ խաչը գնել է 163 800 ֆունտ ստեռլինգով:


Facebook
Twitter
Telegram
Print
Email