Ռեալիթի շոու-աստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է վճարել 1,26 մլն ԱՄՆ դոլար տուգանք՝ Instagram-ի իր էջում EthereumMax-ի գովազդի համար։
Ինչպես հայտնում է միջազգային մամուլը՝ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) մեղադրել է Քիմ Քարդաշյանին սոցիալական ցանցերում կրիպտո ակտիվի անօրինական գովազդի համար:
Ըստ BBC News-ի՝ Քարդաշյանը խախտել է SEC-ի՝ գովազդի դիմաց հոնորարը հրապարակային ներկայացնելու կանոնները:
Քարդաշյանը մեղադրանքներին ի պատասխան՝ համաձայնել է վճարել 1,26 մլն դոլար տուգանք։
Նրա փաստաբանը նշել է՝ Քարդաշյանն ի սկզբանե լիովին համագործակցել է SEC-ի հետ, և նա պատրաստ է ամեն ինչ անել SEC-ին այս հարցում աջակցելու համար։
Աստղը խոստացել է առաջիկա երեք տարվա ընթացքում չգովազդել կրիպտոարժույթով գործարքներ: