Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել կնոջից՝ իրենց անձնական կյանքի մանրամասները հանրայնացնելու և վերջին շրջանում աղմկահարույց հայտարարությունների համար:  Միջազգային մամուլում և պապարացիական կայքերում տարածվող տեղեկատվությունների համաձայն, ռեփերը ներողություն խնդրելուց հետո, այցելել է իրենց առանձնատան մերձակայքում գտնվող հիվանդանոց: Խուճապի նոպաներից հետո, սակայն նա,  ընդամենը 10 րոպե է մնացել հիվանդանոցում՝ մարդկանցից ճնշվելու պատճառով: Ըստ տեղեկությունների՝ որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենա է մոտեցել նրա առանձնատան մոտ, իսկ դրանից հետո նրան քվադրոցիկլ վարելիս են տեսել: Ուեսթի տարօրինակ պահվածքը սրանով չի սահմանափակվել. նա պապարացիների է հրավիրել և միայն երկու ժամ անց (մի քանի րոպեով) մոտեցել նրանց։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյան– Քանյե Ուեսթ զույգի շուրջ պտտվող աղմուկը պայթեցրել էր համացանցը. Քիմը հայտնել էր, որ  ցանկանում է ամուսնալուծվել Քանյեից, այն բանից հտո, երբ ռեփերը թվիթների շարք էր հրապարակել՝ մեղադրելով Քիմ Քարդաշյանին իրեն հոգեբուժարանում փակելու փորձ անելու մեջ

Ռեփերը հայտնել էր, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Ավելի ուշ թվիթները հեռացվել էին, իսկ Քարդաշյանը հրապարակումները բացատրել էր նրանով, որ ամուսինը անձի երկվությամբ է տառապում։
Բազմաթիվ օգտատերեր քննարկում էին այն թեզը, որ զույգը փորձում է ամեն կերպ իրենց ընտանիքի կողմ պահել մամուլի ուշադրությունը, քանի որ Ուեսթը հաստատակամ է մոտակա ԱՄՆ նախագահական ընտրություններին հաղթելու որոշման մեջ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email