Քարդաշյան-Ուեսթ զույգը որոշել է ամուսնալուծվել

Ըստ միջազգային մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ամերիկահայ եռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, 6 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել։ 

Դեռ նախորդ տարվանից տարածված սկանդալներն այս զույգի մասին, պարբերաբար հերքվում կամ պարզաբանվում էր նրանց կողմից, սակայն այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է. Քարդաշյանն ամուսնալուծության գործընթացի համար աշխատում է հայտնի փաստաբան Լաուրա Ուեսերի հետ, անգամ բանակցում Ուեսթի հետ:
Ըստ ամերիկյան pagesix.com կայքում տեղ գտած տեղեկատվության՝ Քարդաշյանը դադարել է ամուսնական մատանի կրել, իսկ ռեփփերը Սուրբ Ծննդյան տոներն անցկացրել է Վայոմինգի իր տանը, ոչ թե՝ Քարդաշյան ընտանիքի հետ: Ավելին՝ շշուկներ են պտտվում, որ Քանյեն նոր ընկերուհի ունի
Հիշեցնենք, որ Քարդաշյան- Ուեսթ զույգը  համատեղ կյանքի ընթացքում ունի 4 երեխա:

Facebook
Twitter
Telegram
Print
Email