«Կինոն բեմի վրա»`Հայաստանի ազգային կինոկենտրոնի նոր նախաձեռնությունը

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է «Կինոն բեմի վրա» խորագրով ցուցադրությունների շարք: Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում:

Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված հայկական լավագույն ֆիլմերից մի քանիսը. Արման Մանարյան՝ «Կարինե», Լևոն Իսահակյան, Հենրիկ Մալյան՝ «Ճանապարհ դեպի կրկես», Գ․Մելիք-Ավագյան՝ «Երգում է Գոհար Գասպարյանը», Հ․ Մալյան՝ «Մի կաթիլ մեղրը»:
Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին, սեպտեմբերի 19-27-ն ընկած ժամանակահատվածում:
19․09․2020 «Կարինե»,
1967 թ․,Հայֆիլմ, երաժշտական կատակերգություն (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերետի էկրանավորումը), 89 րոպե։
Սցենար՝ Լ․Ղարագյոզյան, Ա․Մանարյան, (Երվանդ Մանարյանի մասնակցությամբ), ռեժիսոր՝ Արաման Մանարյան, օպերատոր՝ Մարատ Վարժապետյան, նկարիչ՝ Վ․Պադպոմոգով, երաժշտություն՝ Ղազարոս Սարյան, Տիգրան Մանսուրյան։
Դերերում՝ Լիդա Հարությունյան, Ա․Քաջվորյան, Արման Կոթիկյան,Վարդուհի Վարդերեսյան,Ժենյա Ավետիսյան, Տիգրան Լևոնյան, Երվանդ Մանարյան և այլք։

20․09․2020 «Երգում է Գոհար Գասպարյանը»
1963 թ․,Հայֆիլմ, երաժշտական, 60 րոպե։
11 նովելից բաղկացած ֆիլմի հիմքում դասական երաժշտական ստեղծագործություններն են, որոնց կատարումով հանդես է գալիս աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանը։
Ռեժիսոր/ սցենար՝ Գ․Մելիք-Ավագյան, օպերատոր՝ Յա․Կուլիշ, նկարիչ՝ Ռ․Բաբայան։

26․09․2020 «Ճանապարհ դեպի կրկես»
1963 թ․,«Հայֆիլմ» կինոստուդիա, կատակերգություն, 74 րոպե։
Ֆիլմը, որ նկարահանվել է Երևանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, սակայն տաղանդավոր արտիստն ի վերջո իր ճանապարհը հաղթահարում է արժանապատվորեն։ Վերջինս էլ կատարել է գլխավոր դերը։
Ռեժիսոր՝ Լ․Իսահակյան, Հենրիկ Մալյան, սցենար՝ Ա․Յուրովսկի, օպերատոր՝ Ժ․Վարդանյան, նկարիչ՝ Ս․Անդրանիկյան, երաժշտություն՝ Կ․Օրբելյան։
Դերերում՝ Լեոնիդ Ենգիբարով, Ի․Շեստուա, Ի․Դանզաս, Հ․Դանզաս, Վ․ Վարդերեսյան,Կ․Խաչվանքյան, Գեն (Գ․Շահնազարյան), Վ․Թաթոսով և այլք։

27․09․2020 «Մի կաթիլ մեղրը»
1982 թ․, Հայֆիլմ, ֆիլմ-ներկայացում(ըստ Թումանյանի հեքիաթների), 65 րոպե։
Ֆիլմը Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հյուսված յուրօրինակ ներկայացման կինոտարբերակ է:
Ռեժիսոր/սցենար՝ Հենրիկ Մալյան, օպերատոր՝ Ս․Իսրայելյան, նկարիչ՝ Է․Խարազյան, երաժշտություն՝ Տ․Մանսուրյան։

Տոմսերը կարող եք ձեռք բերել յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից 2 ժամ առաջ դահլիճի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից:
Facebook
Twitter
Telegram
Print
Email