8 նոր ստարտափ կբացահայտվեն Digital Demo Day-ի ընթացքում

Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction ծրագրի երկրորդ շրջանի Digital Demo Day-ը  կկայանա հունվարի 25-ին: Այն ներկայացնում է տեխնոլոգիական ստարտափներ կրթական, ֆինանսական, մեդիա, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներից։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն բացահայտելու երկրորդ շրջանի 8 ստարտափներին, ծանոթանալու նրանց ձեռքբերումներին, ինչպես նաև հանդիպելու հիմնադիրներին: Այն ներդրողները, ովքեր ցանկանում են ունենալ անհատական հանդիպումներ հիմնադիրների հետ, կարող են գրանցվել «Investor Pass» տոմսով:
Ըստ օրակարգի՝ միջոցառման մեկնարկին կներկայացվի ծրագիրը: Հանդիպման ընթացքում շրջանավարտ ստարտափները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները: Միջոցառման ավարտին երկրորդ փուլի ստարտափներ կներկայացնեն իրենց նախագծերը, ապա տեղի կունենա հարց ու պատասխան Ներդրողների Պանելի հետ:
Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը մենթորության վրա հիմնված նախագիծ է միտված օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել՝ պատրաստելով միջազգային շուկա ընդլայնմանը։
Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Facebook
Twitter
Telegram
Print
Email