Պարետատան կանոնները՝ ժամանցային միջոցառումների համար

Կառավարության ընդունած  որոշմամբ թույլատրվելու են ժամանցային միջոցառումները` համերգներ, ցուցահանդեսներ, սպորտային միջոցառումներ, եթե դրանց կազմակերպումը և իրականացումը չի համարվում տնտեսական գործունեություն:

Սպորտային խաղերի, կինոթատրոնների գործունեությունը թույլատրվելու է,  քանի որ անհատական ֆիլմի դիտումները և կինոթատրոնները այլ կարգավորմամբ են գործում, նույնը վերաբերում է ակումբների կազմակերպած և ընկերներով որպես ժամանց ֆուտբոլ խաղալուն: Ըստ պարետի՝ այդ տեսակի տնտեսական գործունեության շարքում սահմանափակումներ նախատեսված չեն: Որոշակի տարբերություն կա բնականոն տնտեսական գործունեության մեջ, որն ամենօրյա ռեժիմով է գործում և մեծ ծավալներով, և մեկ անհատական ֆիլմի դիտում նախաձեռնելու մեջ, դրա համար էլ առանձնացումներ տեղի է ունեցել ըստ տնտեսական գործունեության տեսակների և ըստ անհատական միջոցառումների:

Կառավարությունը որոշել է վերացնել նաև մշակույթի ոլորտում սահմանված որոշ արգելքները։ Օրինակ` թատերական ու համերգային միջոցառումներն այսուհետ կարող են անցկացվել, բայց միայն բացօթյա տարածքներում։ Ռեստորանային երգիչներին ևս իրավունք կտրվի աշխատել, բայց միայն ռեստորանների բացօթյա տարածքներում։
Վերացվում է նաև ՀՀ տարածքում հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը։ Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում մինչև 40 անձ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email