VIVO-ն գերազանցում է Apple-ին ու Samsung-ին

Վերջին մի քանի ամսում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխարհի լավագույն սմարթֆոնը համարվում էր Apple Iphone SE 2020-ը, որը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն ոչ մի նորություն մեր կյանք չբերեց: Նույնիսկ տպավորություն կար, որ Apple-ը վերափոխել է Iphone 8-ը: 
Հիմա, սակայն, ներկայացնելու ենք մեկ այլ՝ Vivo ընկերության մասին, որը վերջին մի քանի տարում առավել մեծ փոփոխություններ է արել սմարթֆոնների աշխարհում, քան Samsung-ն ու Apple-ը:

Հիմա խոսենք Vivo Apex 2020-ի գլխավոր առանձհաատկության մասին.

Հոլովակը՝ VIVO պաշտոնական ալիքից

Հոլովակում ցուցադրված էր նոր սմարթֆոնների ընդհանուր կոնցեպտը. Ընկերությունը միշտ պատկերացրել է իննովացիոն տեխնոլոգիա և րեալիզացրել է այն առաջինը: Եվ ինչ է սպասվում մեզ սմարթֆոնների աշխարհում 2020 թվականին:

Առաջին հերթին ուշադրություն է գրավում սմարթֆոնի էկրանը:

VIVO APEX 2020

6.45 dm էկրան (այսինքն հեռախոսը բավական կոմպակտ է) FullView 120° կողային կորությամբ, մաքրվող եզրագծերով ու շրջանակով: Այս ամենի շնորհիվ հեռախոսի կողային հատվածում էկրանը չի կտրվում: Հեռախոսի էկրանն ու սենսորը, ցավոք սրտի, դեռ մնում է գաղտնի իսկ մատրիցան ենթադրվում է, որ Amoled է և ոչ պակաս FH+-ը: Կառավարման ստեղնի բացակայությունը լրացվում է, ինչպես Huawei Mate 30-ը, տարբերությամբ, որ հպում անհրաժեշտ չէ:

Հիմա իննովացիայի մասին
In-Display խցիկ. այս տեխնոլոգիան թույլ է տալիս թաքցնել գլխավոր տեսախցիկը էկրանի տակ, առանց որևէ խնդրի. ահա և շրջանակի բացակայության հիմքը: Շնորհիվ իննովացիոն պիկսելային շերտի, Apex 2020-ը հաջողությամբ մեծացրել է էկրանի լուսազգայունությունը ֆրոնտային խցիկի տակ՝ 6 անգամ գերազանցելով էկրանի մյուս հատվածներին: Սա թույլ է տալիս փոքրացնել ինտերֆերենցիան, օպտիկական տեսանելիությունն ու բլիկները, իսկ օպտիմիզացիոն հատուկ ալգորիթմները բարձրացնում են նկարների որակները: Ֆրոնտալ 16-մեգապիկսել խցիկը 4-1-ում Quad Bayer է և թույլ է տալիս In-Display-ով որակով նկարներ ստանալ:

5 – 7.5-ակի օպտիկական զում- մեծ հնարավորություն+ որակով լուսանկարներ

APEX 2020-ը բաղկացած է 4 տեսակի լինզաներով, որը թույլ է տալիս պահպանել նկարների և հոլովակների որակը՝ մի քանի անգամ զում անելիս: Սմարթֆոնի ընհանուր հաստությունն ընդամենը 6.2 մմ: Հետագա լավ աշխատանքի համար, Vivo-ն նաև նույն հնարավորությունը կկիրառի դիմացի խցիկի համար…. իսկ պեյսաժների համար կկիրառի ավելի բարակ և պրոֆեսիոնալ օպտիկական լինզաներ:
Լաբարատոր հետազոտությունների արդյունքում, ընկերությունը եկել է այն եզրահանգման, որ  ավանդական համակարգը վերափոխվել է 200%-ով և ստաբիլիզացիան գտնվում է պրոֆեսիոնալ խցիկների մակարդակի վրա:

Այս ֆունկցիան էականորեն փոքրացրել է տատանումների և դողացող ձեռքերով նկարելիս շարժումներով հոլովակներ ստանալու խնդիրը: Ստաբիլիզացիան նկարահանումների ժամանակ կարող են նաև  էֆֆեկտիվ լինել, հեշտությամբ ղեկավարելով էքսպոզիցիան՝ նույնիսկ գիշերային նկարահանման ժամանակ. այնպես որ, APEX 2020-ն այս առումով բարձր դիրքում: Ինչպես նաև ավելացված է Voice Tracking Auto-Focus. այդ համակարգը նման է Apple Iphone 11 pro max-ին: Նկարահանման ժամանակ հոլովակի ձայնը ֆիլտրվում է, այսինքն, ինտերշումը փոքր ծավալով է ընդգրկվում է նկարահանվող հոլովակի մեջ ( Տեխնոլոգիան նոր չէ, սակայն VIVO-ն խոստանում է կիրառել ևս 3 միկրոֆոն:

Facebook
Twitter
Telegram
Print
Email