Լուսանկարչական մրցույթ՝ «Երևանյան էտյուդներ»

Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանը, երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատ, Զանգվի ձոր), գրել է իր «Երևանյան Էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրել առաջին Սիմֆոնիկ նվագախմբին: Այսպիսով, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ, ինչը երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու առիթ է։

Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 5 լուսանկար կամ 1 լուսանկարային շարք՝ առավելագույնը 7 լուսանկարից բաղկացած։ Լուսանկարները պետք է արված լինեն վերջին 5 տարիների ընթացքում:
Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝ 1024-2448 pix), ինչպես նաև պետք է բացառել Compart-ը։ Լուսանկարները կարող են լինել ճարտարապետական կոթողներ ներկայացնող (Architectural photography) կամ փողոցային լուսանկարներ (Street photography):
Ժյուրիի կողմից քվեարկության արդյունքում ընտրված լուսանկարները կներկայացվեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանա մրցանակի:
Առավելություն կտրվեն երևանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին:
Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել a.spendiaryan150@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ» (նամակում պետք է նշել անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ):
Նկարներն անհրաժեշտ է ուղարկել 15.02.2021-01.04.2021 ժամանակահատվածում: Հաղթող մասնակիցները կարժանան դրամական  պարգևների՝ ըստ զբաղեցրած տեղի:

Մրցույթի հանձնաժողովի անդամներն են Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը,  «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը,
գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը և ամերիկահայ կինոռեժիսոր Արազ Արթինյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email