Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանը

Իննսուներկու տարեկան հասակում կյանքից հեռացել է  լեգենդար երաժիշտ, դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը:

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1978 թ.
Երևանի պատվավոր քաղաքացի, 2000 թ.
ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2001 թ.
«Ոսկե գլոբուս» մրցանակ, 2001 թ.
«Womex Award» միջազգային հեղինակավոր մրցանակ, 2002 թ.
2006 թվականին ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի
ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալ, 2013 թ.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017 թ.[2]
ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017 թ.

Facebook
Twitter
Telegram
Print
Email