Մահացել է կինոյի և թատրոնի ռուս դերասան Վալենտին Գաֆտը

Կյանքի 86-րդ տարում կյանքից հեռացել է ռուս սիրված դերասան Վալենտին Գաֆտը, հաղորդում է «Սովրեմեննիկ» թատրոնը:
Մահվան պատճառ են դարձել ինսուլտի հետևանքները, որը դերասանը տարել է 2019թ. ամռանը:

Գաֆտը «Սովրեմեննիկ»-ի առաջատար դերասաններից է եղել 1969 թվականից: Թատրոնում նա կատարել է բազմաթիվ դերեր։
Հանդիսատեսը նրան հիշում է նաև բազմաթիվ կինոդերերի շնորհիվ։ Լավագույններից մեկը Էլդար Ռյազանովի ռեժիսորական ֆիլմերում աշխատանքն էր:
1979-ին խաղացել է ավտոտնակների կառուցման կոոպերատիվի նախագահ Սիդորկինի դերում՝ «Ավտոտնակ» կատակերգության մեջ։
Գաֆտը էկրանին երկու անգամ մարմնավորել է Լավրենտի Բերիային և երկու անգամ էլ մասնակցել է «Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմի էկրանավորմանը։

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը

«Նախագահը Գաֆտի մահը մեծ կորուստ է համարում նրա արվեստի երկրպագուների և ողջ ռուսական մշակույթի համար»,- նշել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչումը դերասանը ստացել էր խորհրդային դարաշրջանում, իսկ նոր Ռուսաստանում պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով։
Նա հասարակական գործունեությամբ չէր զբաղվում և քաղաքացիական դիրքորոշում չէր արտահայտում։
2000 թ․ Գաֆտը ստորագրել էր Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումը՝ խորհրդային օրհներգը վերադարձնելու դեմ։
2015-ին Ուկրաինայի իշխանությունները նրան ընդգրկել էին մշակույթի ռուս գործիչների «սպիտակ ցուցակի» մեջ, սակայն Գաֆտը մերժել էր այդ «հաճոյախոսությունը» և հայտարարել, որ Ղրիմի և Դոնբասի հարցում պաշտպանում է Պուտինի դիրքորոշումը։

«Երբեմն դերասանի շնչառությունն ավելի շատ բան է արտահայտում, քան մերկ մարմինները բեմի վրա։ Զգացմունքների մերկացումը շատ ավելին է, քան մարմինը մերկացնելը։  Բեմի վրա կարելի է ամեն ինչ, եթե արդարացված է ու տաղանդավոր։ Երբ լսում եմ՝ «արգելում են» կամ «թույլ չեն տալիս», դա ինձ բոլորովին դուր չի գալիս»,- ասում էր Գաֆտը։
Ի դեպ դերասանը ծննդյան 85-ամյակը նշե էր սեպտեմբերին :

Facebook
Twitter
Telegram
Print
Email