Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի հայտարարությունները:
Լատվիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն անվանել է անշրջահայաց և վտանգավոր:
«Ֆրանսիան նախկինի պես խիստ մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայի ռազմատենչ հաղորդագրություններով։ Դա մենք չենք ընդունում»,- նշել է Մակրոնը: Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ կքննարկի չորեքշաբթի երեկոյան` ԵՄ առաջնորդներին իրավիճակի մասին զեկուցելուց առաջ:
Ֆրանսիայի նախագահը նաև հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին:
«Հայե՜ր, Ֆրանսիան կունենա իր դերակատարումը, և մենք զգոն կլինենք ընտանիքների, ժողովրդի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը նպաստում է սրմանը»,- ասել է Մակրոնը: