Կայացավ Met Gala 2022-ը

Այս կեսգիշերին կայացել է ամերիկյան նորաձևության ամենասպասված իրադարձությունը՝ Met Gala-ն, որն ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթի օրը, նախորդում է նորաձևության ցուցադրությանը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում: Այս տարի Met Gala-ի թեման է «Ոսկեզօծ գլամուրը»: Ինչպես տեղեկացնում է vogue-ը՝ միջոցառումն անցկացվում է Նյու Յորքի The Metropolitan Museum of Art-ում, տարվա իրադարձությունը վարում են Ռեջինա Քինգը, Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը։ Համանախագահներն են Վինտուրը, Թոմ Ֆորդն ու Ադամ Մաուրեսին։ Այս իրադարձությանը հատուկ են պատրաստվում  հոլիվուդյան աստղերը…  բազմաթիվ աստղեր այս տարի ներկայացել են Louis Vuitton, Versace, Gucci,  Schiaparelli, H&M և այլ հայտնի բրենդերի թանկարժեք զգեստներ։ Ամենատպավորիչ աստղային հանդերձանքն, իհարկե, Քիմ Քարդաշյանի զգեստն էր. մեգաաստղը ներկայացել էր Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստով, որը Մերիլին Մոնրոն կրել է 60 տարի առաջ, երբ Ջոն Քենեդիի համար երգում էր Happy Birthday Mr. President: Դիզայներ Jean-Louis-ի՝ 60-ականների համար բավական սկանդալային, 6000 բյուրեղներով այս «մերկ զգեստ»-ը 2016 թ.-ին աուկցիոնում վաճառվել է 5 մլն դոլարով: Զգեստն այժմ ներկայացված է  Ripley’s Believe It or Not թանգարանում, որը Քիմին զգեստը կրելու բացառիկ հնարավորություն է ընձեռել:

Facebook
Twitter
Telegram
Print
Email