Կայացավ Met Gala 2024-ը

Այս կեսգիշերին կայացել է ամերիկյան նորաձևության ամենասպասված իրադարձությունը՝ Met Gala-ն, որն ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթի օրը, նախորդում է նորաձևության ցուցադրությանը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում: Այս տարի Met Gala-ի թեման է «Ժամանակի այգին»՝ ոգեշնչված Ջեյ Ջի Բալարդի համանուն պատմությունից։

 Ինչպես տեղեկացնում է vogue-ը՝ միջոցառումն անցկացվում է Նյու Յորքի The Metropolitan Museum of Art-ում,, իսկ  աստղային համանախագահներից էին Ջենիֆեր Լոպեսը, Զենդայան, Քրիս Հեմսվորթը և Bad Bunny-ն: Այս տարի  հովանավորներն են Loewe-ն և TikTok-ը, իսկ պատվավոր նախագահները՝ Շու Չուն և Ջոնաթան Անդերսոնը։
Այս իրադարձությանը, իհարկե, հատուկ էին պատրաստվել հոլիվուդյան աստղերը,ինչպես ամեն տարի, այս տարի ևս բազմաթիվ աստղեր ներկայացել են Louis Vuitton, Versace, Gucci, Schiaparelli, H&M և այլ  հայտնի բրենդերի  և դիզայներների թանկարժեք զգեստներ։







Facebook
Twitter
Telegram
Print
Email