Մայք Թայսոնի վտանգավոր մարզումները. նախկին չեմպիոնը շարունակում է պատրաստվել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը շարունակում է ինտենսիվ մարզումները:
Նախկին չեմպիոնի և Ռոյ Ջոնսոն կրտսերի միջև մենամարտը, որը պետք է կայանար ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում սեպտեմբերի 12-ին՝ հետաձգվել է նոյեմբերի 28-ին:
Հերթական մարզման ժամանակ 54-ամյա ամերիկացին սպարինգ է անցկացրել իր մարզիչ Ռաֆայել Կորդեյրոյի հետ: FightHype.com-ում հրապարակված տեսանյութը համացանցում մեծ աղմուկ է առաջացրել, որտեղ երևում է, թե ինչպես է Թայսոնը նոկաուտի ենթարկում մարզիչին: Ինչպես կանխատեսվում է, մարզիկը փորձում է կիրառել վտանգավոր հնարքներ, հակառակորդին տապալելու և ռեյտինգային վերադարձն ապահովելու համար:

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ Թայսոնը ռինգ վերադառնալու լուրը հայտնել էր դեռ ապրիլի վերջին: 54-ամյա ամերիկացին իր կարիերայում գրանցել է 50 հաղթանակ (44 նոքաութ), 6 պարտություն, և երկու չեղարկված մենամարտ: Նրա վերջին մարտը Քեվին Մաքբրեյնդի հետ 2005թ հունիսի 11-ին էր, որի ժամանակ ամերիկացի հզոր մարզիկը զիջեց իր գոտին իռլանդացի Քեվին Մաքբրեյդին:
50-ամյա Ջոնսն իր կարիերան ավարտել է 2018թ. ամերիկացին, որն ունի ռուսական քաղաքացիություն, գրանցել է 66 հաղթանակ (47 նոքդաուն) և 9 պարտություն:
Ի դեպ՝ Մայք Թայսոն- Ռոյ Ջոնս 8 ռաունդանոց ֆորմատով մենամարտն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Triller սոցիալական ալիքով:

Facebook
Twitter
Telegram
Print
Email