Իտալիայի Միլան քաղաքն ընդունել է Արցախի անկախությունը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնում է՝ երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը:

«Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը և, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլև վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»։

Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես Մաթեո Ֆորտեին»,- գրել է պատգամավորը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email