MMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ և բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը Նյու-Յորքի Քուին քաղաքում փետրվարի 18-ին կրկին ռեկորդային հաղթանակ գրանցեց համաշխարհային ռինգում:
Հակառակորդը Մայք Բրաունն էր, ում ընկերուհին ազգությամբ թուրք է:Նրանք մարտից առաջ սոց. ցանցերում հակահայկական սպառնալիքներ, տեսանյութեր էին տարածում ընդգծելով ՝թուրք-ադրբեջանական տանդեմի հովանավորչությունը:
Մեր հայրենանկիցը մենամարտին ներկայացավ հայկական զինվորական հագուստով և Արցախի դրոշով:
Մենամարտից հետո հնչեց Արա Գևորգյանի «Արցախ»-ը. Սողոմոնյանը հաղթանակը նվիրեց հայրենիքին:
«Արցախ-Հայաստան, մենք ուժեղ ենք» ,-ասաց մարզիկը՝ ծածանելով Արցախի դրոշը:
Հիշեցնենք, որ մարզիկը 2020-ի առաջնությանը, գրանցելով հերթական հաղթանակը, 200 պետության շարքում բարձրացրեց Հայաստանի դրոշը, ընդգծելով՝ հայը հզոր է և հայի ոգին անկոտրուն է: