Կհրապարակվի մշակութային օջախների վերաբացման ուղեցույցներ

Պարետատունն առաջիկա օրերին կհրապարակի մանրամասն ուղեցույցներ` գրադարանների, թանգարանների, համերգների և թատրոնների վերաբացման վերաբերյալ։

Այս մասին, պարետատան նիստից հետո ճեպազրույցին, ասել է արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նշել է, որ ներկայումս վերջնականացվում են վերաբացման համար նախապայման հանդիսացող կանոնները և ժամկետները։ Ըստ նշված ոլորտների, սահմանափակումների մեղմումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլև այն համոզմամբ, որ մշակույթն ու արվեստը թերևս կօգնեն մի փորք ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email