Ներսես Ավետիսյանը ներկայացրել է Հայկոյի երաժշտությամբ «Խոստովանություն» երգը

Ներսես Ավետիսյանը ներկայացրել է նոր  տեսահոլովակ՝ «Խոստովանություն» երգի հիման վրա։ Նոր երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը։ Երգի բառերը գրել է Ավետ Բարսեղյանը։

Հրապարակելով տեսահոլովակը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը մեկնաբանել է՝ Երբ երջանկությունը կասկածի տակ է, լսեք Հայկո:
«Սա ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԿՈՅԻՆ,
դու գիտես, որ սիրում ենք քեզ… դու գիտես գաղտնիքը, դու և այս երկինքը…
Ներսես ջան, շնորհակալ եմ, որ երգեցիր, զգացիր… Մաեստրոն նվագեց, ձայնագրեց, ուղղորդեց ու ստացավ նոր, բայց հավերժ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ:
Հենց պակասի երջանկությունը, լսեք ՀԱՅԿՈ ու խոստովանեք ձեր սիրելիներին…, որ հիշեն, որ սիրում եք նրանց…»,- գրել է նա։

Facebook
Twitter
Telegram
Print
Email