Apple-ը կթողարկի նոր խելացի «Apple Glass» ակնոցի հավաքածուն

Apple Glass-ի պրեզենտացիան նախատեսված է 2020 վերջին. Apple-ը նախատեսում է միջոցառմանը հրավիրել բազմաթիվ լրագրողների: Իսկ խելացի ակնոցը շուկայում կլինի ոչ ավելի շուտ, քան 2021թ-ի վերջին:

Եկեք հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնելու Apple Glass-ը, ինչո՞վ է պարզագույն ակնոցից տարբերվելու և ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա սպաողը դրանից:
Հայտնի ինսայդեր Ջոն Փրոսսերը հայտնել է, որ ակնոցը ԱՄՆ-ում կարժենա 500$:
Աքսեսուարն իրենից ներկայացնելու է խելացի AR-ակնոց, որն իրականում չի տարբերվի սովորական ակնոցից: Սակայն այն կսինխրոնիզացվի Iphone-ի հետ, իսկ ակնոցի էկրանին կհայտնվի անհրաժեշտ ամբողջ ինֆրմացիան:
Հավելյալ իրականությունը բոլորիս ծանոթ է, սակայն ինչպես է այն աշխատում իրականում, ինչպես է առարկաները փոխակերպուվում ինովացիոն աքսեսուարի վրա, արդեն շոշոափելի կլինի կիրառողների համար: Այս յուրօրինակ գաջեթը ճանաչելու և սքանավորելու է շրջական՝ փողոց, այգի կամ բակ, անգամ բնակարանը:
AR-ի տեխնոլոգիան կայանում է նրանում, որ ռեալ միջավայրին ավելանում են հավելյալ վիրուալ էլեմենտներ, որոնք էլ միաձուլվում են մեր իրականությանը: Ակնոցի շնորհիվ հնարավորություն կընձենվի տեսնել եղանակը տվյալ պահին, տվյալ վայրում, հաղորդագրություններ կամ հիշեցումներ ստանալ, իսկ գտնվելու վայրը ճանաչելու հարցում կօգնի 3D մոդելավորմամբ կողմնորոշիչ քարտեզը:
Շարժման ընթացքն աքսեսուարը հասկանալու է ժեստերից, ձեքերի շարժումից, ֆիզիկական հպումից և այլն:
Խելացի ակնոցը լիցքավորելու համար անհրաժեշտ կլինի նախատեսված անլար աքսեսուարը: Այն կլինի հենց ակնոցի տակդիրի նման, որը ներաված կլինի վաճավող փաթեթի մեջ: Գաջեթի հավելյալ ծավալի և ապահովման համար, որպպեսզի այն չխափանվի, ինժեներները աքսեսուարը չեն ծանրաբեռնել հավելյալ խցիկով, այլ տեղադրել են Lidar կրիչ, որը պլանավորվում է կիրառել iPhone 12-ում:

• Apple-ի այս ակնոցն առավել ինովացիոն է, քան Huawei AR Glass-ը:
• Ամբողջ ինֆորմացիան, այդ թվում կիրառման կոճակը՝ Starboard-ը, ցուցադրվելու է երկու լինզաներում էլ: • Կիրառման համար, ինչպես նշել էի, անհրաժեշտ կլինեն ժեստեր՝ հենց աքսեսուարի դիմաց: Իսկ հավելյալ ինֆորմացիայի և ֆունկցիաների ապահովման համար կգործի վճարման համակարգ:
• Apple Glass-ը կունենա սեփական iOS, որը կկոչվի «Tramplin»
• Ակնոցը կճանաչի Apple-ի QR կոդերը: Սակայն ակնոցի առաջին տարբերակը չի ունենա արևապաշտպան կրիչ: Այժմ մուգ մակերեսի վրա տվյալների արտատպման խնդիրներ կան:
Այս նոր ժամանակավոր հավաքածուն նվիրված կլինի Սթիվ Ջոբսին, այդ պատճառով կարտադրվի նաև հավելյալ իրականությամբ «Steve Jobs Heritage Edition» գաջեթներ:
Ջոն Փրոսսերը հավաստիացնում է, որ աքսեսուարը շատ նման կլինի Ray-Ban Wayfarers ակնոցին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email