Birthplace of Humanity. ֆրանսիացի երիտասարդները տեսահոլովակ են նկարել Հայաստանի մասին

«Le Voyage des Koumoul» ֆրանսիական նախագիծը, որը զբաղվում է երկրագնդի տեսարժան վայրերի նկարահանմամբ և աջակցում տարբեր ազգի երաժիշտների ​​արտադրանքի տարածմանը, անդրադարձել է նաև հայկական լեռնաշխարհին: Տեսահոլովակի մեջ օգտագործվել է հայկական էթնիկ-էլեկտրոնային երաժշտական  «Հող» նախագծի նոր երաժշտությունը, որը հանդես է գալիս հիմնականում էլեկտրոնային ամբիենտ ժանրում` ստեղծելով ազգային և էթնիկ էլեմենտներով միաձուլված գործիքային երաժշտություն:
Ստեղծված  «Armenia-Birthplace of Humanity» նախագիծը հրապարակվել է «Le Voyage des Koumoul»-ի յութուբյան ալիքում:

«Le Voyage des Koumoul»-ը ստեղծել են Նիկոլասն ու Ուլիամը, որոնք լուսանկարչության, հոլովակների ու բնության սիրահար են: Նախագծի նպատակը մարդկանց՝ վտանգված բնական գոտիների մասին իրազեկումն է.
«Մենք նկարահանում ենք բրիտանական և այլ լանդշաֆտների օդային տեսահոլովակներ, որպեսզի մարդկանց մեջ խորացնենք սերը բնության գեղեցկության հանդեպ: Երաժշտության և բնության սիրահարներ, միացեք մեզ»:

Լուսանկարիչները կովկասյան տարածաշրջանում են եղել 2019 թ. աշնանը: Իրենց ճանապարհորդության ընթացքում նրանք նկարահանումներ են իրականացրել հարևան Վրաստանում և Թուրքիայում: Իրենց տպավորությունների մասին լուսանկարիչներ Ուլիամն ու Նիկոն հրապարակել են լուսանկարներ ու գրառում կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում, նշելով որ այդ հատուկ ալբոմը իրենց շնորհակալությունն է այն մարդկանց, որոնք  երկու ամսվա ընթացքում աջակցել են տղաներին Հայաստանի, Վրաստանի ու Թուրքիայի բնության պաշարների և պուրակների ինտենսիվ հետախուզման մեջ:
«Դա զարմանալի և աննկարագրելի ուղևորություն էր»,- հավելել են ՈՒիլն ու Նիկոն:

Facebook
Twitter
Telegram
Print
Email