Nike-ը՝ սկանդալի կիզակետում. կասեցվել է AirMax 1 Quick Strike-ի վաճառքը

Հայտնի Nike սպորտային բրենդը  հայտնվել է հասարակության զայրույթի կենտրոնում, ինչի պատճառով ստիպված է եղել կասեցնել՝ վեջերս թողարկված Air Max 1 Quick Strike սպորտային կոշիկների վաճառքը, որն ի դեպ բրենդի նվերն էր ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ։

Բանն այն է, որ նոր մոդելի վրա պատկերված է ԱՄՆ-ի հին «Բետսի Ռոսի դրոշ»-ը՝ 13 աստղով: «Բետսի Ռոսի դրոշ»-ը  ամերիկյան դրոշի առաջին տարբերակն է, որն առաջարկվել է 1770-ականներին և այժմ հանդիսանում է ԱՄՆ-ի ծայրահեղ պահպանողական խմբավորումների խորհրդանիշը: Այս դրոշը ԱՄՆ բազմաթիվ քաղաքացիների համար ասոցացվում է ստրկության հետ, ինչն էլ պատճառն է բրենդի դեմ ակցիաների:

Ինչպես հայտնում է NewYork Times պարբերականը՝ ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Կապերնիկը, որը 2016թ․-ին ԱՄՆ հիմնի ժամանակ ի նշան ռասիզմի դեմ բողոքի ոտքի չկանգնելուց հետո  դարձել էր ապրանքանիշի դեմքը, նույնպես քննադատել է բրենդի այս քայլը:
Քննադատությունների ալիք է բարձրացել նաև համացանցում. բրենդի սիրահարները նույնիսկ կոչ են արել Nike-ին վաճառքից հանել Air Max 1 Quick Strike մոդելները և մեղադրել են ռասիզմի մեջ։

Բացասական արձագանքը Nike-ին ստիպել է հաշվի նստել հասարակության կարծիքի հետ. չի ուշացել նաև բրենդի պաշտոնական հայտարարությունը.
«Nike-ը կկասեցնի Air Max 1 Quick Strike Fourth of July-ի վաճառքը, քանի որ մտավախություն կա, որ ապրանքը կարող է ոչ մտադրված վիրավորել ինչ-որ մեկին կամ նվազեցնել տոնի հայրենասիրական նշանակությունը»:

Facebook
Twitter
Telegram
Print
Email