45-օրյա արցախյան պատերազմի մասին կնկարահանվի նոր ֆիլմ

Ամերիկյան «Associated Television International» խոշոր ֆիլմարտադրող ընկերությունը սկսել է աշխատել վավերգրականի վրա, որը կպատմի Ադրբեջանում հակահայկական քարոզչության մեխանիզմների և դրա հետևանքների մասին, ինչպես նաև կանդրադառնա 2020 թ․արցախյան պատերազին։
2017-ից Դեյվիդ ՄկՔենզին, Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը և Սերգեյ Սարկիսովը, որպես Հայոց ցեղասպանության մասին «Associated Television International»-ի «ժխտման ճարտարապետներ» փաստագրական ֆիլմի արտադրողներ, իրենց ստեղծագործական ջանքերը միավորելով կենտրոնացել են մարդասիրկան թեմաների լուսաբանման և տարածման վրա։
2019 թ.-ին թողարկվեց ու մրցանակներ ստացավ «Ատելությունը մեր մեջ» վավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է հրեական (և այլ) հավատքների ներկայացուցիչների նկատմամբ ատելության հանցագործությունների ծագմանն ու մեր օրերում նկատվող ատելության նոր ալիքի բարձրացմանը։
Այժմ հեղինկները որոշել են այն վերածել ֆրենչայզի, որի յուրաքանչյուր հաջորդ մասը կուսումնասիրի ատելության սերմանումը, զարգացումը և տարածումը տարբեր երևույթների և մարդկանց խմբերի դեմ։
Այս շարքում «Associated Television International» ընկերության պրոդյուսերական թիմը առանձին ֆիլմով կանդրադառնա նաև Ադրբեջանում հակահայկական քարոզչության երևույթին՝ ուսումնասիրելով դրա պատմական զարգացումը և հետևանքները, այդ թվում նաև 2020 թվականի պատերազմի օրինակով։
Փաստահավաք աշխատանքները մեկնարկել են արդեն պատերազմի օրերին։ Առաջիկայում ընկերությունը կհայտնի Ֆիլմի աշխատանքների ընթացքի մասին։
«Ատելությունը մեր մեջ» նոր շարքին անդրդարձ է կատարել Forbes պարբերականը։
Հոդվածի հայերեն ամբողջական թարգմանությունը՝ այստեղ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email