Հայաստանում զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը. Խնձորուտ այցելելն ավելի հեշտ է դարձել

Հայաստանում ԵՄ աջակցությամբ զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը. զբոսաշրջիկների համար հեռավոր Խնձորուտ համայնք այցելելն
ավելի հեշտ է դարձել շնորհիվ կառուցված արշավուղու և ճանապարհային
տեղեկատվական ցուցանակների։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի
(FPWC) և Վորլդ Վիժն Հայաստանի ջանքերով նոր հեծանվուղին արդեն
իրականություն է և մեծապես նպաստում է ներգնա զբոսաշրջության զարգացմանը։ Հիմնադրամի տեսանկյունից հատկապես կարևոր է նախագծի
բնապահպանական մասը, որը գրավականն է նաև անվնաս զբոսաշրջության զարգացման։
Արշավուղին կառուցվել և ցուցանակները տեղադրվել են «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի
շրջանակում։
Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո-զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC
համագործակցել է «Վելո Քլաբ» երիտասարդական ՀԿ-ի հետ:
Համագործակցությունն, անխոս, ստացված է։ «Վելո Քլաբ» ՀԿ-ը խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում որպես
կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email