Օնլայն ներկայացումներ՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում

Արմմոնո 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին, կանցկացվի օգոստոսի 1-10-ը: Փառատոնի շրջանակներում անցկանցվող միջոցառումները կլինեն բացօթյա և կցուցադրվեն առցանց: Ի դեպ կազմակերպիչներն արդեն հրապարակել են միջոցառումների և փառատոնի մասնակից թատրոնների ցանկը. կցուցադրվի 20 մոնոներկայացում, իսկ փառատոնի բացումը կտրվի ՀՀ վաստակավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանի՝ Հ. Մաթևոսյանի «Գոմեշը» համամուն մոներկայացմամբ:

Բեմադրիչ, դերակատար`ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան
Ձևավորումը` Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանի
Ձայնային և երաժշտական ձևավորումը` Հայկ Իսրայելյանի
Նկարիչ-դիմահարդար`Թամարա Բարոյան
Տևողությունը՝ 60 րոպե

Գոմեշի հայացքով մենք տեսնում ենք Նանին, Բասարին… Մեզ, Աշխարհը` որի մեջ Երկինքն ու Երկիրը, Հողն ու Ջուրը, Մարդն ու Կենդանին պիտի ստեղծեն, հյուսեն գոյի այն ներդաշնակությունը, որ ինքը կյանքն է: Բայց… հազիվ թե հյուսում են:
Վկա`այն ինչ այսօր` 2020-ին «ունենք»:
Վկա`Մաթևոսյանի ԳՈՄԵՇԸ`մի ճամփորդություն դեպի մեր ներսը:
Հիմա, ավելի` քան երբևէ, մեր ներսն ու մեր շուրջը նայելու և տեսնելու ժամանակն է:

Օգոստոսի 1-ին՝ «Զարթոնք» 

Միրիամ Էնգել «Զարթոնք»
Բեմադրիչ՝ Միրիամ Էնգել
Դերակատար՝ Միրիամ Էնգել
Տևողությունը՝ 52 րոպե

Այս ներկայացման մեջ, որում համադրվում են մի քանի ժանրեր, մասնակցում է նաև հանդիսատեսը: Այստեղ նրբանկատորեն փոխկապակցված է հերոսուհու հաղորդակցությունը հանդիսատեսի հետ: Դահլիճում յուրաքանչյուր հանդիսատես, ցանկության դեպքում, կարող է ցույց տալ իր երևակայությունը և մի քանի վայրկյանով դառնալ հերոսուհու գործընկեր:

Օգոստոսի 2-ին՝ «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց…» և առցանց հանդիպում Վահրամ Զարյանի հետ 

Կարինե Խոդիկյան «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց…»
Ընդամենը տեքստ՝ չիտկայի* համար, և ոչ ավելին
Դերակատար` Կարինե Խոդիկյան
Տևողությունը՝ 30 րոպե

Վահրամ Զարյան «Առցանց հանդիպում»
Բեմադրիչ՝ Վահրամ Զարյան
Դերակատար՝ Վահրամ Զարյան
Տևողությունը՝ 25 րոպե

«Mater Replik»-ը ժամանակակից մնջախաղ ներկայացում է, որն ուսումնասիրում է արտաքսումը՝ փորձելով հասկանալ ֆիզիկական և հուզական արմատախիլ անելու ներքին փորձը: Սա մի մարդու պատմություն է՝ մեկն այն բազմաթիվ պատմություններից, ով լքել է իր երկիրը: Բուն արմատախիլ անելու պայթեցման փորձին հետևում են մի շարք ցնցումներ, որոնք ֆիզիկապես տեսանելի են մարմնի վրա. անցյալը, որը հետապնդում է, հայրենիքը, որը բացահայտում է իրեն, մայրենի լեզուն, որն արտացոլում է այս ամենը, և հենց երկրի լեզուն:

Օգոստոսի 3-ին՝ «Հեռագիր», «Դեղին հրեշտակը» և «Ես եմ Նիկոլայ Գումիլյովը»

Ալդո Նիկոլայի «Հեռագիր» |
Բեմադրիչ՝ Իշխան Ղարիբյան
Դերակատար՝ Արամ Հայրապետյան
Տևողությունը` 40 րոպե

Դերասանի մենախոսություն, որում նա քննարկում է կյանքի իմաստը, իր խնդիրների մասին, ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական կյանքում: Նա իր խնդիրների մեջ մեղադրում է բոլորին և ամեն ինչ, բայց ոչ ինք իրեն:

Ավտանդիլ Վարսիմաշվիլի «Դեղին հրեշտակ»
Բեմադրիչ՝ Ավտանդիլ Վարսիմաշվիլի
Դերակատար՝ Իրինա Մեգվինետուխուցեսի
Տևողությունը՝ 1 ժամ 10 րոպե
 Սա ներկայացում է մեծ սիրո և միայնության, կատաղի հավատի և հուսահատության մասին…

Լևոն Ուզունյան (բանաստեղծությունները՝ Նիկոլայ Գումիլյովի ) «Ես եմ Նիկոլայ Գումիլյովը»
Բեմադրիչ՝ Լևոն Ուզունյան
Դերակատար՝ Իվանե Կուրասբեդիանի
Տևողությունը՝ 60 րոպե
Ո՞վ է նա: Հավատարիմ ընկեր, հավերժական մրցակից, նվիրված երկրպագու, թե՞ նենգ թշնամի:

Օգոստոսի 4-ին՝ «Նատաշայի երազանքը» և «Անտեսանելին»

Յարոսլավա Պուլինովիչ «Նատաշայի երազանքը»
Բեմադրիչ՝ Էմանուել Արզումանյան
Դերակատար՝ Քրիստինա Սիմոնյան
Տևողությունը՝ 50 րոպե

Դավիթ Աբրահամյան «Անտեսանելին»
Բեմադրիչ՝ Դավիթ Աբրահամյան
Դերակատար՝ Դավիթ Աբրահամյան
Տևողությունը՝ 60 րոպե

Այս ներկայացումը իմ, քո և բոլորի մասին է…

Օգոստոսի 5-ին՝ «Դեպի ներս» և  «Սփոփանք ապոկալիպսիսով»

Նաիրա Եդիգարյան «Դեպի ներս»
Բեմադրիչ՝ Նաիրա Եդիգարյան
Դերակատար՝ Նաիրա Եդիգարյան
Տևողությունը՝ 35 րոպե

Սվետլանա Ալեքսիևիչ «Սփոփանք ապոկալիպսիսով»
Բեմադրիչ՝ Լինաս Մարիուս Զաիկաուսկաս
Դերակատար՝ Դիանա Կալանդարիշվիլի
Տևողությունը՝ 45 րոպե

Օգոստոսի 6-ին՝ «Վերջին փորձ» և «Տիեզերքը մեր տունն է»

Ըստ Էլֆիք Զոհրաբյանի «Սիրանույշ» մոնոդրամայի «Վերջին փորձ»
Բեմադրիչ՝ Ասյա Սիրեկանյան
Դերակատար՝ Թեհմինա Աբրահամյան
Տևողությունը՝ 45 րոպե

Արմեն Սարգսյան «Տիեզերքը մեր տունն է»
Բեմադրիչ՝ Արմեն Սարգսյան
Դերակատար՝ Դավիթ Եղիազարյան
Տևողությունը՝ 50 րոպե

Օգոստոսի 7-ին՝ «Մենախոսություն կնոջ մասին»,  Կալիգուլա. Մեռած քաղաք» և «Քասթինգ»

Ռոբերտ Ռոժդեստվենսկի «Մենախոսություն կնոջ մասին»
Բեմադրիչ՝ Մանվել Խաչատրյան
Դերակատար՝ Լիլյա Մուկուչյան
Խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի
Տևողությունը՝ 25 րոպե
Պատմություն միայնակ կնոջ մասին, որի միայնությունը վերածվել է պատժի, և հնարավոր փրկություն կարող է դառնալ գտնված սերը։

Անտոն Մոզգալյով «Կալիգուլա. Մեռած քաղաք»
Բեմադրիչ՝ Անտոն Մոզգալյով
Դերակատար՝ Անտոն Մոզգալյով
Տևողությունը՝ 60 րոպե

Նիկա Կվժինաձե «Քաստինգ»
Բեմադրիչ՝ Նիկա Կվժինաձե
Դերակատար՝ Լիրա Այլարովա
Տևողությունը՝ 60 րոպե

Օգոստոսի 8-ին՝ «Մատյան ողբերգություն» և «Մի ֆունտ սիրտ»

Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգություն»
Բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան
Դերակատար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյան
Տևողությունը՝ 40 րոպե

Սամվել Խալաթյան «Մի ֆունտ սիրտ»
Բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան
Դերակատար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյան
Տևողությունը՝ 60 րոպե

Օգոստոսի 10-ին՝ «Անծանոթուհու նամակը» և «Քարանձավի մարդը»

Ստեֆան Ցվայգ «Անծանոթուհու նամակը»
Բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյան
Դերակատար՝ Մելսիդա Հակոբյան
Տևողությունը՝ 50 րոպե

«Քարանձավի մարդը»
Բեմադրիչ՝ Տաթև Ղազարյան
Դերակատար՝ Նարեկ Բաղդասարյան
Տևողությունը՝ 60 րոպե

Օգոստոսի 10-ին՝ «Զրույց սիրո մասին Ավետիք Իսահակյանի տողերով»

Ավետիք Իսահակյան «Զրույց սիրո մասին Ավետիք Իսահակյանի տողերով»
Բեմադրիչ` Հակոբ Ղազանչյան
Պարերը՝ Սոնա Գրիգորյանի Դերակատար` Զարուհի Խաչատրյան
Տևողությունը` 40 րոպե

«Արմմոնո» թատերա-փառատոնի փակումը  կազդարարվի օգոստոսի 10-ին՝ կրկին ՀՀ վաստակավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանի «Գոմեշը»  մոնոներկայացմամբ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email