Դադարեցվել է 4 850 կազմակերպության գործունեություն

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 28-ի դրությամբ կայացվել է 4850 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 59054 ստուգում, որից միայն 505-ը՝ նշված օրը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email