«Խնձորի այգին»՝ Ս. Զորյանի տուն-թանգարանի խնձորի այգում

Մշակույթն իսկապես հաղթում է ցանկացած պատերազմում: Ինչպես վերջերս հանդիսատեսին խոստացել էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը՝ թատրոնը հաղթեց նաև այս պատերազմը և  արդեն սեպտեմբերի 15-ից կմեկնարկի նոր թատերաշրջան: Աբելյանցիները բեմադրել են Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» , որի առաջնախաղը նախատեսված է սեպտեմբերի 15-18-ը (ի դեպ առաջնախաղի տմսերն արդեն սպառված են) Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հարակից խնձորի այգում:

Բեմդարության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է: Ներկայացման մեջ զբաղված են Աբելյան թատրոնի դերասաններ Հակոբ Ազիզյանը, Արմինե Վերմիշյանը, Քրիստինե Ալիխանյանը, Էդգար Քոչարյանը, Արփինե Հակոբյանը, Սարգիս Ավետիսյանը, Հովհաննես Հարությունյանը,Նոնա Սաֆարյանը, Արաքսյա Քոչարյանը:
Բացօթյա ներկայացման ընտրությունը և բեմադրության վայրը պատահական չեն ընտրված. այն նվիրված է արձակագրի 130-ամյա հոբելյանին։

Facebook
Twitter
Telegram
Print
Email