«Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» պիեսը՝ ռուսական թատրոնի բեմին

Թատրոնը պետք է միշտ ապրի։ Եվ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը
շարունակում է իր աշխատանքները. դեկտեմբերի 24-ին հանրության դատին է հանձնվելու
ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» պիեսը` թատրոնի
գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով, որի բեմադրական աշխատանքների
մեկնարկը տրվել էր հունիսին։

Գաղտնիք չէ, որ երբեմն մարդու վարքը ղեկավարվում է բնազդներով: Դա լա՞վ է, թե՞ վատ, վախենալու՞, թե՞ սրտառուչ: Դա, հավանաբար, կախված է հանգամանքներից: Տասնմեկ կարճ պատմվածքներ կյանքի իմաստի և այսօրվա մասին:
Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում, չնայած նրա անունը լայնորեն հայտնի է թատերական աշխարհում: Ներկայացման ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Պատմություններ գազանների մասին»։

«Սրտառուչ, հուզիչ, երբեմն վախենալու։ Մեր օրերում ունի արդիական հնչեղություն»,- այսպես է
բնութագրում Նիգրոյի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի թե´ ավագ, թե´ երիտասարդ սերնդի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Անտոն Աղաջանյանը, Էրվին Ամիրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը, Լիլյա Մուկուչյանը, Լև Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Մանվել
Խաչատրյանը, Արեն Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը։

Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Գայանե Չոլակյանը,
խորեոգրաֆիան՝ Արա Ասատուրյանի։
Նշենք, որ թատրոնում խստագույնս պահպանվում են հակահամաճարակային կանոնները։

Facebook
Twitter
Telegram
Print
Email