Quarantine time. ի՞նչ նոր ֆիլմ դիտել մեկուսացման ընթացքում

Ներկայացնում ենք ֆիլմերի հերթական ցանկը, որոնք վերջերս են հայտնվել միջազգային պաշտոնական  կինովարձույթում: Այս ֆիլմերն արժանացել են հանդիսատեսի և կինոքննադատների բարձր գնահատականին: Մաղթում ենք հաճելի դիտում.

«5 արյունակից/ Da 5 Bloods» 18+
Ռեժիսոր Սփայք Լիի նոր ռազմական ֆիլմը, որի գլխավոր դերերը կատարում են Չեդվիկ Բոուզմանը, Փոլ Ուոլթեր Հաուզերը, Նորմ Լյուիսը, Դելրոյ Լինդոն և Ջոնաթան Մեյջորսը։
Ֆիլմը Վիետնամի չորս աֆրոամերիկացի վետերանների մասին է, որոնք վերադառնում են Վիետնամ։ Նրանք որոնում են իրենց ջոկատի զոհված հրամանատարի մնացորդները և թաղված գանձերի խոստումը։ Այս հերոսները պայքարում են մարդկության և բնության ուժերի դեմ՝ բախվելով Վիետնամական պատերազմի անբարոյականության երկարատև ավերածություններին։

«Թարգմանիչները/ Transletters» 16+
Ինը թարգմանիչներից բաղկացած մի ամբողջ խումբ աշխատում է մեկ բեսթսելլերի վրա։ Նրանց բոլորին մեկուսացրել են, որպեսզի հանկարծ տեղի չունենա սյուժեի արտահոսք, սակայն պարզվում է, որ դա անխուսափելի է։ Եվ, անկախ բոլոր ջանքերի, գրքի առաջին տասը թարգմանված էջերը հայտնվում են համացանցում: Սադրիչը նույնիսկ սպառնում է շարունակել ձեռագրերի հրապարակումը: Գլխավոր խմբագիրը կգնա բոլոր քայլերին, պարզելու, թե ով է թարգմանիչների մեջ այդ դավաճանը…

«Պինոկիո/ Pinokyo» 6+
«Walt Disney Productions»-ի երկրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը ստեղծված է իտալացի գրող Կարլո Քոլոդիի «Պինոկիոյի արկածները. փայտե տիկնիկի պատմությունը» հեքիաթի հիման վրա։
Անհավանական ճանապարհորդություն դեպի զարմանալի արարածների և հրաշքների աշխարհ, որտեղ նույնիսկ փայտե տիկնիկը, ի սրտե ցանկության դեպքում, կարող է դառնալ իրական մարդ:

«Եղանակի զավակները/ Weathering with You» 12+
«Տենկի նո կո» անիմե ֆիլմ, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը Մակոտո Շինկայն է։
Ավագ դպրոցի աշակերտ Հոտակա Մորիսիման Տոկիո է գալիս է հեռավոր փոքրիկ կղզուց։ Տոկիոյում նա միանգամից բախվում է խնդիրների հետ։ Նա քաղաքում ապրում է առանձնացված կյանքով։ Շուտով նրան հաջողվում է որպես թերթի խմբագիր աշխատանքի ընդունվել տպարանում: Նա պետք է գրեր գերբնական երևույթների մասին։ Այն պահից, երբ նա սկսում է զբաղվել իր պարտականություններով, օրումեջ անձրև է գալիս։ Աշխատանքային քաղաքի խառնաշփոթի մեջ նա հանդիպում է կենսուրախ է և ուժեղ մի աղջկա, որի անունն է Հինա Ամանո։ Հինան ելնելով մի շարք հանգամանքներց ապրում էր իր փոքր եղբոր հետ։ Բացի դրանից աղջիկն ուներ մի ուշագրավ ունակություն՝ նա կարողանում էր կանգնեցնել անձրևը և հեռացնել ամպերը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email