Երեկ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով «Շերեփ» ռեստորանի հյուրերը կրկին վայելեցին ավանդական Շերեփապարը:
Պարը ռեստորանի սպասարկող անձնակազմի շերեփները ձեռքերում ներկայացումն է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» ստեղծագործության և արտասահմանյան հայտնի հիթերից մեկի նոր ու հետաքրքիր համադրությամբ:
Հիշեցնենք, որ #շերեփապար հեշթեգով պարային տեսանյութը ֆեյսբուքյան օգտատերերի ամենադիտված ու տարածված տեսանյութերից է: