Շուշան Պետրոսյանը ներկայացրել է Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգի հայերեն տարբերակը

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ներկայացրել է նոր երգի տեսահոլովակ՝ «Տարեք ինձ»։ Newmag -ի հետ համատեղ աշխատանքը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգի հայերեն թարգմանված տարբերակն է։
Երգի բառերի և երաժշտության հեղինակը Շառլ Ազնավուրն է, թարգմանությունը կատարել է Պերճ Թյուրաբյանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Հարութ Շատյանն։ Տեսահոլովակի երաժշտական պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է։ Հոլովակն ունի նաև ենթագրեր։

Facebook
Twitter
Telegram
Print
Email