Հատուկ ֆիլտրեր Snapchat-ից կենդանիներին ճանաչելու համար

Snapchat-ի օգտատերերն այսուհետ կկարողանան օգտագործել հատուկ ֆիլտրեր՝ նախատեսված կենդանիների և բույսերի համար: Դրա համար սոցիալական ցանցում նաև հավելյալ ֆունկցիա կգործի, ըստ որի ֆիլտրերը կլինեն ինչպես իրական կյանքում: Վերջին տարիներին, իհարկե, հնարավոր էր ստեղծել վիրտուալ և իրական կյանքի միաձուլում: Այժմ օգտատերերին մատուցվում է հենց այդ ֆունկցիան, միայն թե առավել մեծ ինֆորմացիայով. օգտատերերը կարող են նաև տեսախցիկը շարժել և ֆիքսել ցանկացած օբյեկտ:

Բացի մաթեմատիկական առաջադրանքներից և իրերի վրա առկա օնլայն-հղումներից, օգտատերերը կարող են սքանավորելով ճանաչել նախընտրելի շների ցեղատեսակը, բույսերը և գտնել ինչ-որ ապրանքի մասին ինֆորմացիան:
Snapchat-ն այսուհետ թույլ է տալիս ճանաչել կոնկրետ օբյեկտների տեխնոլոգիան, այն օգտագործվում է նաև AR-ում: Դեռ 2017թ.-ին հայտարարվել էր, որ սոցիալական ցանցը աշխատում է իրականության սքանավորման հնարավորությունը կիրառելու ուղղությամբ:

Սակայն «Snap’s Partner Summit» ֆունկցիան միայն 2019թ. -ից սկսեց օգտագործվել ցանցում՝  որը, սակայն համավարակի պատճառով կիրառվեց միայն առցանց հարթակում:
Ինչպես հայտնում են սոցիալական ցանցի պաշտոնական կայքից` բույսերի և կենդանիների ճանաչման ֆունկցիան կկիրառվի միայն 2020թ.-ի վերջ:
Բացի այդ ցանցը խոստանում է նոր և ավելի դյուրին «քայլերի ցանց» Snapchat-ում կողմնորոշվելու , օրիգինալ կոնտենտի և խաղերի, ինչպես նաև իրադարձությունների ստեղծման և հիշեցման համար:

Facebook
Twitter
Telegram
Print
Email