Հայտնի է Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնսոնի մենամարտի օրը

Ամերիկացի բռնցքամարտիկներ Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնսոն կրտսերի միջև մենամարտը կկայանա ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում սեպտեմբերի 12-ին: Այս մասին տեղեկանում ենք TMZ-ից:
8 ռաունդանոց ֆորմմատով մենամարտն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Triller սոցիալական ալիքով:

Թայսոնը ապրիլի վերջին տեղեկացրել էր, որ ցանկանում է ռինգ վերադառնալ: 54-ամյա ամերիկացին իր կարիերայում գրանցել է 50 հաղթանակ (44 նոքաութ), 6 պարտություն, և երկու չեղարկված մենամարտ: Նրա վերջին մարտը Քեվին Մաքբրեյնդի հետ 2005թ հունիսի 11-ին էր, որի ժամանակ  ամերիկացի հզոր մարզիկը զիջեց իր գոտին իռլանդացի Քեվին Մաքբրեյդին:
50-ամյա Ջոնսն իր կարիերան ավարտել է 2018թ.  ամերիկացին, որն ունի ռուսական քաղաքացիություն, գրանցել է 66 հաղթանակ (47 նոքդաուն) և 9 պարտություն:

Facebook
Twitter
Telegram
Print
Email