Երևանի օրերի շրջանակում Գյումրիում կայացել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» մեծ համերգը

Հայաստանի մշակութային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Գյումրիում կայացել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» մեծ համերգը: Աննախադեպ համերգային ծրագիրը Վարդանանց հրապարակում մեկտեղել էր հազարավոր գյումրեցիների ու քաղաքի հյուրերի:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, նախարարներ, երկու քաղաքների ավագանու անդամներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ:
Քաղաքի ու երևանյան օրերին ուղղված ողջույնի իրենց ելույթներում պետական գործիչները հաշվետվության տեսքով ներկայացրել են համայնքում նախաձեռնված զարգացման ծրագրերը, նախանշել առաջիկա անելիքները:

Երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Երգացանկը հագեցած էր` համեմված սիրված կատարումներով: Գյումրի քաղաքի սրտում ջերմության ու հույզերի պակաս չկար:
Համերգի վերջում Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Երևանի գործընկերոջը` տոնի անմիջական մասնակիցը դառնալու և Գյումրին այսչափ ջերմությամբ համակելու համար:

Facebook
Twitter
Telegram
Print
Email