15 տարի անց «System Of A Down»-ը երգեր է թողարկել

System Of A Down խումբը  վերջին 15 տարվա լռությունից հետո, կրկին հանդես եկավ նոր երգերով՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»:
Խումբը նպատակ ունի իրազեկել Արցախի և Ադրբեջանի միջև վերջերս բռնկված հակամարտության մասին:

Այլընտրանքային մետալ լեգենդները, որոնք բոլորն էլ հայկական ծագում ունեն, վերամիավորվել են ձայնագրելու և թողարկելու երգերը ՝ իրազեկման և դրամական միջոցներ հավաքելու նպատակով՝ «իրենց մշակութային հայրենիքների նկատմամբ իրականացվող սարսափելի և լուրջ պատերազմի ֆոնին» ՝ վկայակոչելով վերջերս բռնկված հակամարտությունն Արցախի ու Ադրբեջանի միջև:

Հոլովակում տեղ են գտել ինչպես առաջնագծից արված կադրեր, այնպես էլ հատուկ նկարահանումներ՝ տեսահոլովակի համար, որի ամբողջ գործընթացը համակարգել է SOAD-ի կիթառահար Դարոն Մալաքյանի կողմից, իսկ Bandcamp հաշվի միջոցով երգերի ներբեռնումներից ստացված հոնորարները կուղղվեն դեպի Հայաստան Հիմնադրամ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email