Կենտրոնական բանկը շարունակում է ցածր գնաճի քաղաքականությունը

ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջի գնաճը կկազմի մոտ 1.9 տոկոս՝ միաժամանակ շարունակելով իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն:

Ամսվա ափոփիչ ասուլիսի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտի Գալստյանը հայտնել է, որ ԿԲ-ն մինչև հիմա էլ շարունակում է իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն:
«Կարծում եմ՝ այդ քաղաքականությունը արդարացված է, քանի որ բխում է ՀՀ քաղաքացու շահից: Այս ճգնաժամի հետ մեկտեղ եթե լիներ 10%-ոց գնաճ, կնշանակեր 25-30 %  սպառողակական ապրանքների գների թանկացում: Մենք կարծում ենք, որ այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացրել ենք, թույլ է տվել մեզ կուտակել կապիտալ և վստահություն մեր քաղաքացիների շրջանում: Դա մենք տեսնում ենք մեր՝ գնաճի սպասումների վերաբերյալ հարցումների ընթացքում»,-ասել է ԿԲ նախագահը:
Տասը տարի առաջ ոչ ոք ՀՀ-ում չէր կարող ենթադրել, որ քաղաքացիների զգալի մեծամասնությունը կկարծեն, որ գնաճը ցածր է, ասում է Գալստյանը, համարելով դա մեծ ձեռքբերում:
«Կանխատեսումների համաձայն տարեվերջին մեր գնաճը կլինի 1.9 % կարգի՝ 1.7-2 %-ի շրջանակներում, որը մեր թիրախի ներքին շեմին մոտ թիվ է»,-եզրափակել է Մարտին Գալստյանը՝ փաստելով, որ Հայաստանում վերջին տվյալներով 12-ամսյա գնաճը կազմել է 1.7%:

Facebook
Twitter
Telegram
Print
Email