Մեկնարկել է «Ազգային թատերական դպրոց» նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ, ՌԴ նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ, Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի (Ալեքսանդրինսկի թատրոն) և Ռուսաստանի ազգային թատրոնների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ մեկնարկել է «Ազգային թատերական դպրոց» նախագիծը , որի կազմակերպիչը «Ալեքսանդրինսկի» բարեգործական հիմնադրամն է: Ծրագրի գործընկերներն են՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Ռուսաստանի թատերական արվեստի (ГИТИС), Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտները:Ծրագրին կարող են մասնակցել 22-35 տարեկան անձինք, որոնք ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, աշխատում են թատրոնում կամ մշակութային այլ հաստատությունում: Ծրագիրն անցկացվելու է մարտի 24-26-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ուսումնառության լեզուն ռուսերենն է: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր:

Facebook
Twitter
Telegram
Print
Email