Չինական բանկերը՝ The Banker-ի վարկանշային աղյուսյակի առաջատար

Չինական բանկերը զբաղեցնում են The Banker-ի հրապարակած՝ 2020թ-ի աշխարհի թոփ 1000 բանկերի վարկանիշային աղյուսյակի առաջին չորս հորիզոնականը:
380 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով՝ Չինաստանի արդյունաբերական և առևտրային բանկը՝ ICBC-ը վարկանիշի առաջին տեղում է: Երկրորդ տեղում՝ Չինաստանի շինարարական China Construction Bank-ն է, որի կապիտալը գնահատվել է316 մլրդ դոլար, երրորդում՝ Չինաստանի գյուղատնտեսական Agricultural Bank of Chin-ը՝ 278 մլրդ դոլար կապիտալով: Չորրորդ տեղը բաժին է հասել Bank of China-ն՝ 258 մլրդ դոլար կապիտալով:
Ցուցանիշների արդյունքներն ամփոփելով, The Banker-ը նշել է, որ այս տարվա աշխարհի լավագույն 1000 բանկերի վարկանիշի արդյունքները պետք է համարել անդորր փոթորկից առաջ:

Ի դեպ ամերիկյան JPMorgan Chase բանկը եզրափակում է լավագույնների հնգյակը՝ 214 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով:

Ինչպես հաղորդում է The Banker-ը՝ առաջատար տասնյակում են Bank of America-ն՝ 188 մլրդ դոլար, ամերիկյան Wells Fargo-ն՝ 159 մլրդ դոլար, Citigroup-ը՝156 մլրդ դոլար, բրիտանական HSBC-ն՝148 մլրդ դոլար ըդանուր կապիտալով, իսկ ճապոնական Mitsubishi UFJ-ն, որի կապիտալը գնահատվել է 144 մլրդ դոլար, եզրափկում է տասնյակը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email