Quarantine time. այս շաբաթվա լավագույն 3 ֆիլմը

Ավարտին է մոտենում հերթական շաբաթը, որն անցկացնում ենք արտակարգ դրության պայմաններում: Դա նաև նշանակում է, որ ժամանակն է ծանոթանալ այն նոր ֆիլմերին, որոնք հասանելի են դարձել համացանցում: Իհարկե, այս անգամ դրանք շատ չեն, բայց հետաքրքիր են:

Անմահների գվարդիան / The Old Guard 2020
18+ Տարբեր էպոհաներից կազմված անմահ զինվորների խումբը, որը 100 տարի արդեն պայքարում է անվախ Էնդիի հրամանատարությամբ, հայտնի է Սքիֆիի Անդրոմահա: Նրանց հայտնի է դառնում, որ գոյություն ունի ոչ միայն ևս մեկ անմահ, այլև՝ գաղտնի գործակալություն, որը զբաղվում է հետախուզությամբ: Այսպիսով Էնդիի և իր զինվորների համար ծանր ժամանակներ են,իսկ նրանց գոյությունը՝ վտանգի տակ:

Ոստիկանական սեդան / Crown Vic 2019
18+ Լոս-Անջելեսում 25 տարվա փորձառությամբ ոստիկան Ռեյին օգնական են նշանակում նոր և անփորձ Նիկ Հոլլանդին: Իդեալիստ Նիկը սովոր է ենթարկվել օրենքին և պահպանել այն, իսկ Ռեյը՝ թերահավատորեն վերաբերվում նոր գործընկերոջը, զարմացնելով նրան իր ցինիզմով ու մեծամտությամբ: Սակայն նրանք միասին կհաղթահարեն մեծ դժվարություններ ու կվերանայեն իրենց պրոֆեսիոնալիզմն ու արժեքները:

Ողջույն աշխարհ/ Hello World 2019
13+ Կիոտո, 2017թ. Ամաչկոտ Նաոմին երազում է ձեռք բերել ինքնավստահություն և ծանոթանալ աղջկա հետ. դրա փոխարեն իր ազատ ժամանակը նա ծախսում է գիրք կարդալով: Մի անգամ Նաոմին հանդիպում է իր կլոնին, ով ասում է, որ ինքը եկել է ապագայից և գիտի ինչ է լիննելու 10 տարի հետո:

Facebook
Twitter
Telegram
Print
Email