Ծաղկաձորում ժամանցի նոր վայր է բացվել. «Կոման», որի մասին խոսում էին բոլորը

Դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում՝ Պահլավունյաց 61 հասցեում, պաշտոնապես բացվել է «Կոմա» ակումբը, որը զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Ծաղկաձորում երեկոյան ժամանցի նոր ու տարբերվող ձևաչափով վայր է։

Կոման առեղծվածային և միստիկ երևույթ է. բոլորին միշտ հետաքրքրում է, թե ինչ է լինում կոմայում. Ծաղկաձորի «Կոմայում» վառ լույսեր են, ֆանտաստիկ երաժշտություն, համեղ կոկտեյլներ, տրամադրող ու խենթ միջավայր, որտեղ մի քանի ժամով կտրվում ես իրական կյանքի խառնաշփոթից։

Ակումբի հիմնադիրները Գարիկ Պապոյանն ու Գեղամ Սահակյանն են, ովքեր ակումբի բացումով նպատակ ունեն Ծաղկաձորում ստեղծել հանգստի և երեկոյան ժամանցի այլընտրանքային տարբերակ, որը կհաջորդի քաղաքում առկա ակտիվ հանգստի մյուս տարբերակներին։

«Ակումբը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ինձ պես սիրում են Ծաղկաձորն ու միշտ ուզում են այնտեղ լավ ժամանց ունենալ»,-ասում է «Կոմա» ակումբի համահիմնադիր Գարիկ Պապոյանը, և հավելում. «Կոմա» ակումբով պատասխանում ենք «ակտիվ հանգստից, դահուկ քշելուց, համեղ սնվելուց հետո ի՞նչ անել, ո՞ւր գնալ, որտե՞ղ եզրափակել հանգիստն այնպես, որ ոչ մի ժամը զուր չկորչի» հարցերին։ Մեր նպատակն է այնպես անել, որ Ծաղկաձորը հյուրընկալի ավելի շատ մարդկանց, և ստեղծվի միջավայր, որ քաղաքի հյուրերը կարողանան այնտեղ պլանավորել 24-ժամյա ակտիվ ու անմոռանալի հանգիստ»։

«Կոմայի» համահիմնադիր Գեղամ Սահակյանը նշում է. «Կոմա» ակումբով ցանկանում ենք նպաստել Ծաղկաձորում ժամանցի տարբեր տեսակների զարգացմանը։ Մենք պարբերաբար հյուրընկալելու ենք բենդերի, երաժշտական խմբերի, ունենք ձայնային և ակուստիկ ժամանակակից բոլոր հնարավորությունները։ Իսկ լուսային տեխնիկան և համակարգն արդեն իսկ հասցրել են բարձր գնահատել մեր առաջին հյուրերը։ Նաև նախատեսում ենք ստենդափ երեկոներ ունենալ՝ ժամանցի այս տեսակը ևս Ծաղկաձորում զարգացնելու համար։
«Կոմա» ակումբի բացման հատուկ հյուրը DJ Cody Currie-ն էր՝ Լոնդոնից, իսկ առաջին հյուրերը շոու-բիզնեսի և այլ ոլորտների ներակացուցիչներ։ Հիմնադիրները նաև նշում են, որ ակումբում ամեն ամիս հյուրընկալելու են միջազգային լավագույն DJ-ներին ու երաժիշտներին, կազմակերպվելու են թեմատիկ տարբեր միջոցառումներ։
«Կոմայի» հյուրերը բոլորն են՝ զույգերը, երիտասարդները, բարձրորակ երաժշտության սիրահարները։ Ակումբում գործում է խստացված անվտանգություն և Face control:
«Կոման» բաց է երեկոյան 20:00-ից մինչև հյուրերի «Կոմայից» դուրս գալը։ ««Մեր «Կոման» միակ կոման է, ուր կարող ես հայտնվել եւ դուրս գալ, երբ ցանկանաս»»,-ասում են ակումբի հիմնադիրները։

Facebook
Twitter
Telegram
Print
Email