Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում, հյուրախաղերով հանդես կգա Մեծ Բրիտանիայում:
Միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 10 քաղաքում (Մանչեսթեր, Քեմբրիջ, Էդինբուրգ, Բերնինգհեմ, Շեֆիլդ, Չելթենհեմ, Քրոյդոն, Փերթ, Գիլֆորդ, Լոնդոն):
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են հյուրախաղեր, փառատոներ, կրթական միջոցառումներ, ձայնագրություններ, նամակների ժողովածուի հրապարակում, Արամ Խաչատրյանի մասին պատմող տարբեր անդրադարձներ, միջազգային մրցույթ, եզակի նյութերի ցուցադրություն և այլն: