Tinkoff ակնթարթային փոխանցումների համակարգը Հայաստանում

Evocabank-ը, առաջինը և միակը Հայաստանում, միացել է Tinkoff-ի ակնթարթային փոխանցումների համակարգին: Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից:
Այժմ Ռուսաստանից Հայաստան կարելի է գումար փոխանցել հարազատներին և ընկերներին Tinkoff հավելվածով` մինչև 1% միջնորդավճարով` նշելով միայն ստացողի հեռախոսահամարը:
Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է Tinkoff հավելվածում բացել Վճարումներ. Փոխանցում հեռախոսահամարին, ընտրել ցանկից Հայաստան, գրել գումարը ստացողի հեռախոսահամարը և ընտրել Evocabank, այնուհետև գրել գումարի չափը ու սեղմել Փոխանցել:
Գումարը Evoca հաշվին կնստի ակնթարթորեն:
Փոխանցումները կարող եք կատարել օրվա ցանկացած ժամի, շաբաթվա ցանկացած օր, նույնիսկ տոն օրերին և գիշերային ժամերին: Մեկ փոխանցման առավելագույն չափը 150,000 ռուբլի է: Օրական մեկ հաշվեհամարից կարելի է կատարել ոչ ավել, քան 20 փոխանցում՝ ընդհանուր ոչ ավել, քան 5,000 ԱՄՆ դոլարի չափով:
Tinkoff Black քարտապանների համար մինչև 20,000 ռուբլի փոխանցումների դեպքում գործում է 0% միջնորդավճար:
Փոխանցումն իրականացվում է ռուբլիով, իսկ գումարն ավտոմատ նստում է ստացողի դրամային հաշվին՝ վայրկյանների ընթացքում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email