Twitter-ի աշխատակիցները ներմուծել են նոր ձայնային հաղորդագրություններ հրապարակելու հնարավորությունը:

Յուրաքանչյուր հաղորդագրության երկարությունը չպետք է գերազանցի 140 վրկն: Այս ինֆորմացիան հայտնվել է ընկերության պաշտոնական կայքում:
Ընկերությունն այ ֆունկցիան կոչել է «your tweet, your voice»:

Այս հնարավորությունից կարող են օգտվել դեռ սահմանափակ քանակությամբ օգտատերեր. մասնավորապես, այն մարդիկ, ովքեր օգտագործում են Twetter հավելվածը IOS համակարգում: Իսկ թե մյուս համակարգերում և գաջեթներում երբ հնարավոր կլինի կիրառել այս հնարավորությունը, ընկերությունը հստակ ժամկետներ չի նշում:
