Ucom-ի նախկին մենեջերները մտադիր են գնել Beeline-ը

Ըստ «Վեոն Արմենիա»  ընկերության կենտրոնակայանի տարածած տեղեկատվության՝«Յուքոմ» ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» ընկերության «Բիլայն» ապրանքանիշը գնելու համար։
Դեռ տարեսկզբին Եսայան եղբայրները լքեցին «Յուքոմ»-ը և հիմնադրեցին Team ընկերությունը, որն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաստատելով որ երկու նկերությունների հայտերը ստացել է, տեղեկացնում է, որ նմանատիպ հայտերի դիտարկման ժամկետը 90 օր է։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «Վեոն»-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։ Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր «Յուքոմ»-ը։
Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ «Յուքոմի» մենեջեր են նշանակում «Վեոն Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։ Իբրև բողոքի նշան՝ ըներությունից դուրս եկան Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, նրանց հետևեցին ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email