Միլանում գրանցվել է վերջին 500 տարվա ամենաուժգին երկրաշարժը

Դեկտեմբերի 17-ի երեկոյան Իտալիայում գրանցվել է վերջին 500 տարվա ամենաուժգին երկրաշարժը. էպիկենտրոնը գտնվել է Միլանից 6 կմ արևմուտք՝ 56 կմ խորության վրա։ Ըստ Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի՝ 3․9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 16:59-ին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են քաղաքի տարբեր շրջաններում և արվարձաններում՝ տուժածներ և ավերածություններ չկան։ Ի դեպ՝ այսպիսի ուժգին երկրաշարժ Միլանում գրանցվել էր 1396 թվականին. այդ երկրաշարժի հզորությունը եղել է 3.7 մագնիտուդ՝ հաղորդում է Rambler.ru-ն:

Facebook
Twitter
Telegram
Print
Email