ԱՄՆ Կոնգրեսը զրկեց Ադրբեջանին ռազմական աջակցությունից

ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու օրինագիծը: Սա Հայաստանի դիվանագիտական ճակատում խոշոր հաղթանակներից է, որի համար պետք է շնորհակալություն հայտնել Քիմ Քարդաշյանին:

ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի առաջարկը։
Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, քանի որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Այս կապակցությամբ Փալոնեն ասել է․
«Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում»:
Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս խնդրին անդրադարձել էր նաև ամենրիկյան ռեալիթի շոու-աստղ, ազգությամբ հայ Քիմ Քարդաշյանը՝ դատապարտելով կորոնավիրուսային համավարակի պայմաններում Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիան Հայաստանի հետ սահմանին:
Քարդաշյանը գրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը՝ իր հետևորդներին կոչ անելով, որպեսզի նրանք սենատորների ուշադրությունը հրավիրեն ստեղծված իրավիճակի վրա և աջակցեն Հայաստանին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email