Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»՝ «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իր ծրագրում ընգրկել է նաև թատերական ներկայացում՝ օգոստոսի 27-ին բացօթյա բեմում ցուցադրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»:
Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին գրողի 150-ամյա հոբելյանի առթիվ: «Անուշ» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արման Սաքանյանը, Էդգար Քոչարյանը, Արմինե Վերմիշյանը, Ալլա Դարբինյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Աննա Խաչատրյանը և այլք:
Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: 

Facebook
Twitter
Telegram
Print
Email