Վանաձորի դրամատիկական թատրոնում կայացավ հեռուստաներկայացման պրեմիերա

Փետրվարի 27-ին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Անտոն Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» վոդևիլների հիման վրա նկարահանված հեռուստաներկայացումը, որը հանդիսատեսի դատին հանձնվեց մեծ էկրան տարբերակով։

Երկար սպասված հեռուստաներկայացումը, որի նկարահանումները տեղի են ունեցել Վանաձորում և Ձորագյուղում, հանդիսատեսի դատին պետք է հանձնվեր դեռ նախորդ տարի:  Նկարահանումները կատարվել են կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ ժամանակներում, հեռուստաներկայացումը պատրաստ պետք է լիներ արդեն սեպտեմբերին, բայց Արցախյան երրորդ պատերազմը դադարեցրեց ամեն ինչ, այդ թվում և այս ներկայացումը։
Սա նոր ձևաչափ է, այս անգամ հանդիսատեսը գալու է թատրոն և դերասաններին տեսնելու է ոչ թե բեմի վրա, ինչպես սովորաբար, այլ էկրանին, որի մասին YerevanEvents.am-ն արդեն տեղեկացրել էր:

Հեռուստաներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երիտասարդ դերասաններ Արման Սաքանյանը, Մարիամ Ղևոնդյանը, Վահրամ Խառատյանը, Տաթև Պետրոսյանը, Թաթուլ Բոստանչյանը և Էդգար Բարսեղյանը, իսկ ռեժիսորը՝ Արեն Օսիպյանը։ Բեմադրող օպերատորը Արսեն Շահնազարյանն է, երկրորդ օպերատորը՝ Արամ Սիրականյանը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email